 
                        Շագանակագեղձի հիվանդությունների վաղ ախտորոշումը շատ կարևոր է տղամարդու առողջության համար: 45 տարեկանից բարձր տարիքի բոլոր տղամարդիկ, անգամ գանգատների բացակայության դեպքում, պետք է պարբերաբար անցնեն պրոֆիլակտիկ ստուգումներ ուրոլոգի մոտ: Շագանակագեղձի բարորակ գոյացության առաջացման ախտորոշման կարևոր գործիք է համարվում շագանակագեղձի առողջության միջազգային տեստը, որտեղ ներառված են միզարձակության խանգարումներին վերաբերող հարցեր:
Հարցաշարի յուրաքանչյուր հարցն ունի պատասխանի 5 տարբերակներ, պացիենտը պետք է իր առողջական վիճակը գնահատի 0-5 բալային սանդղակով: Իսկ վերջին հարցով առաջարկվում է, որ պացիենտը գնահատի, թե ինչպիսին կլինի իր կյանքի որակը, եթե մինչև կյանքի վերջ ունենա միզարձակության նույն գանհատներն, ինչ այս պահին: Հավաքած բալերի թվով կարելի է որոշել հիվանդության ծանրությունը՝ թույլ արտահայտված, միջին ծանրության, ծանր: Եթե բալերի քանակը չի գերազանցում 7-ը, նշանակում է հիվանդությունը գտնվում է զարգացման նախնական փուլում, իսկ մինչև 20 բալը նշանակում է, որ խնդիրը հասել է զարգացման միջին բարդության, 20-ից մինչև 30 բալ հավաքած մարդկանց մոտ հիվանդությունը գտնվում է բարդացած ու բարձիթողի վիճակում:
Հետևաբար Ձեր իսկ առողջության համար անցեք թեստը, արդյունքներն ունենալուց հետո զանգահարեք 0037491407125 հեռախոսահամարով, կամ արդյունքը ուղարկեք վոթափով կամ վայբերով և բ.գ.դ, պրոֆ, Արամյանց ԲԿ Ուրոլոգիական կլինիկայի ղեկավար Ռուբեն Բորոյանը կանցկացնի անհրաժեշտ խորհրդատվություն Ձեզ համար:
| Երբեք | 5 դեպքերից  1-ից  ոչ ավել անգամ |  Դեպքերի  կեսից ոչ ավել | Դեպքերի  մոտ կեսը | Դեպքերի  կեսից ավել | Համարյա միշտ | |
| 1.Վերջին   մեկ   ամսվա   ընթացքում քանի՞ անգամ  եք ունեցել  միզապարկի ոչ   լրիվ   դատարկվելու   զգացում, միզարձակությունն ավարտելուց հետո: | 0 | 1 | 2 | 3 | 4 | 5 | 
| 2   Վերջին   մեկ   ամսվա   ընթացքում քանի՞ անգամ դուք միզելուց դեռ երկու ժամ չանցած  ստիպված  եք  եղել  նորից միզել: | 0 | 1 | 2 | 3 | 4 | 5 | 
| 3.Վերջին   մեկ   ամսվա   ընթացքում քանի՞   անգամ   է   պատահել,որ միզարձակության ընթացքում ձեր մեզի շիթը ընդհատվել և վերսկսվել է նորից: | 0 | 1 | 2 | 3 | 4 | 5 | 
| 4   Վերջին   մեկ   ամսվա   ընթացքում քանի՞   անգամ   եք   դուք   զգացել,   որ դժվար է հետաձգել միզարձակությունը: | 0 | 1 | 2 | 3 | 4 | 5 | 
| 5.Վերջին   մեկ   ամսվա   ընթացքում քանի՞  անգամ   եք   դուք   ունեցել   թույլ շիթով միզարձակություն: | 0 | 1 | 2 | 3 | 4 | 5 | 
| 6.Վերջին   մեկ   ամսվա   ընթացքում քանի՞   անգամ   եք   ստիպված   եղել լարումով մղել մեզը միզարձակությունն սկսելու համար: | 0 | 1 | 2 | 3 | 4 | 5 | 
| Ոչ մի անգա մ | 1 անգամ | 2 անգամ | 3 անգամ | 4 անգամ | 5 և ավել անգամ | |
| 7.Վերջին   մեկ   ամսվա   ընթացքում քանի՞   անգամ   է   Ձեզ   անհրաժեշտ արթնանալ   մեզելու   համար,   սկսած երեկոյան   քնելու   պահից   մինչև առավոտյան արթնանալու պահը: | 0 | 1 | 2 | 3 | 4 | 5 | 
| Ընդհանուր թիվը | 
Արդյունքներ ըստ Ձեր պատասխանի
0-7 թեթև արտահայտված;
8-19 միջին արտահայտված;
20-35 խիստ արտահայտված:
Կյանքի որակի վրա միզային ախտանիշների ազդեցությունը
| 1.Եթե   դուք   ստիպված լինեք   Ձեր   ապրելիք կյանքը   անցկացնել   Ձեր  միզային   համակարգի ներկա վիճակով, ինչպես՞ դուք կզգայիք Ձեզ: | Հրաշալի | Ուրախ | Հիմնականում բավարարված | Ոչ բավարար, ոչ անբավարար | Հիմնականում՝ անբավարար | Դժբախտ | Ահավոր | 
| 0 | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 
+374 11 707333 +374 44 703333
Ձորափի 40
aramyantsmc@gmail.com