Վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունք

«Արամյանց» ԲԿ Վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքը գործում է 1998 թվականից՝ Աշոտ Սերգեյի Սոֆյանի գլխավորությամբ: Այստեղ աշխատում են բարձրակարգ մասնագետներ բազմամյա փորձով: Համադրելով փորձը և ժամանակակից բժշկության ընձեռած հնարավորությունները՝ բաժանմունքում իրականացնում են հենաշարժողական ապարատի ցանկացած բարդության վնասվածքներ ու օրթոպեդիկ խնդիրներ ունեցող (հետտրավմատիկ կամ բնածին ձևախախտումներ) պացիենտների ամբուլատոր և ստացիոնար վիրահատական բուժում, օրթոպեդիկ ու վնասվածքաբանական բարդ ու եզակի վիրահատություններ: Ախտորոշումը և վիրահատական միջամտությունները (օսթեոսինթեզ, արթրոսկոպիա, էնդոպրոթեզավորում) արվում են արդիական մեթոդներով ու տեխնոլոգիաներով։

Ծառայություններ

«Արամյանց» ԲԿ Վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքում իրականացվում են հետևյալ վիրահատական միջամտությունները.

Ø  Օսթեոսինթեզ 2 եղանակով՝ արտաքին ֆիքսացիայի ապարատներով  և մետաղական կոնստրուկցիաներով

Ø  Արթրոսկոպիա փակ եղանակով ներհոդային մանիպուլիացիաներ, աճառների մաքրում, մահիկների հեռացում, սինովեկտոմիա

Ø  Էնդոպրոթեզավորում. արթրոզների դեպքում, երբ խոշոր հոդի աճառները մաշվում են ու հոդն այլևս ի վիճակի չէ կրել առօրյա սովորական ծանրաբեռնվածությունը։ Առավելապես տուժում են ծնկան և կոնքազդրային հոդերը որպես հետտրավմատիկ բարդություն կամ տարիքային փոփոխություններով պայմանավորված։

«Արամյանց» ԲԿ Վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքն իրականացնում է հետևյալ առողջական խնդիրների վիրահատական և կոնսերվատիվ բուժումը.

Ø  Արթրոզ-արթրիտ

Ø  Օսթեպարոզ

Ø  Օսթեոխոնդրոզ

Ø  Հոդախախտ

Ø  Վնասվածքներ

Ø  Հետ տրավմատիկ բարդություններ

Ø  Ոտնաթաթի դեֆորմացիաներ

 Առավելությունները

«Արամյանց» ԲԿ Վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքում աշխատում են մասնագետներ, որոնց կլինիկական փորձը թույլ է տալիս արագ ու ճշգրիտ ախտորոշում կատարել, ուղղորդել հետազոտությունների ըստ անհրաժեշտության և պացիենտին ազատել ավելորդ ու թանկ հետազոտություններից:

 

Մեր մասնագետները
Sign up for a consultation
ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

+374 11 707333 +374 44 703333

Ձորափի 40

aramyantsmc@gmail.com