Արամյանց բժշկական կենտրոնում գործում է շուրջօրյա անհետաձգելի բժշկական օգնության ծառայությունը:
Այն ունի բոլոր անհրաժեշտ պայմանները պացիենտին արագ և բարձրակարգ առաջին օգնություն տրամադրելու համար.
Ծառայության ղեկավար Երվանդ Խաչատրյանի ղեկավարությամբ մեր թիմն ընդունում է ցանկացած պրոֆիլի սուր դեպքեր՝ կտրած- ծակած վերքերով, կոտրվածքներով, որովայնի, կրծքավանդակի ցավով, սրտային խնդիրներով պացիենտների, վերացնում սուր ախտանշանները, կատարում ախտորոշում և հոսպիտալացում հետագա բուժման նպատակով։
Ծառայության մյուս առավելությունն առանձին մուտքն է, որով պացիենտն ընդունվում է ու անմիջապես ուղեկցվում մուտքի մոտ տեղակայված միջամտությունների սենյակ: Այսինքն ծանր վիճակում գտնվող մարդը պատգարակով չի անցնում ընդհանուր մուտքով ու ընդունարանի բազմության միջով՝ ինչը հոգեբանական ճնշում ու անհարմարություն է առաջացնում թե պատգարակի վրա եղողի, թե ընդունարանում սպասող բուժայցելուի համար:
+374 11 707333 +374 44 703333
Ձորափի 40
aramyantsmc@gmail.com