Թերապևտիկ բաժանմունք

Արամյանց ԲԿ –ի թերապևտիկ բաժանմունքը հիմնադրվել է դեռևս անցյալ դարի 70-ականներին, որի կլինիկական բազայում  գործող ԵրՊԲՀ –ի ներքին հիվանդությունների պրոպեդևտիկայի ամբիոնում կրթվել ու իրենց մասնագիտական գործունեությունն են ծավալել բազմաթիվ անվանի բժիշկներ:

Այն բազմապրոֆիլ բաժանմունք է, որտեղ բուժվում են շնչական, սիրտ-անոթային, ստամոքս- աղիքային, միզուղիների, արյան համակարգի, ինչպես նաև՝ համակցված թերապևտիկ պաթոլոգիաներով պացիենտներ: Թերապևտիկ բաժանմունքի խնդիրն է՝ ցուցաբերել բարձրորակ թերապևտիկ օգնություն ոչ միայն Երևանի, այլ նաև՝ ՀՀ –ի մարզերին բնակչությանը:

Բաժանմունքում բուժական օգնությունը բնակչությանը տրամադրվում է տարբեր ձևերով.

  • բժշկական օգնություն տրամադրելու պետական ​​երաշխիքների շրջանակներում
  • պարտադիր բժշկական ապահովագրության ապահովագրականընկերությունների հետ պայմանագրերի համաձայն` կամավոր բժշկական
  • ապահովագրության համակարգում ապահովագրված պացիենտների համար:

Բաժանմունքում պատշաճ կերպով՝ միջազգային ստանդարտներին համապատսխան՝ ախտորոշվում և  բարձրորակ բժշկական օգնություն են ստանում ներքին օրգանների մի շարք բարդ պաթոլոգիաներ: Այստեղ կատարվում է ինչպես վիրահատվող, այնպես էլ զանազան այլ պրոցեդուրաներ ու հետազոտություններ անցնող պացիենտների խորհրդատվություն և բուժում՝ ստացիոնար և արտահիվանդանոցային սպասարկման կարգով: Թերապիայի բաժանմունքը տրամադրում է բարձրակարգ բժշկական օգնություն հետևյալ ոլորտներում.

-Թոքաբանություն

-Գաստրոէնտերոլոգիա                                                              

-Նեֆրոլոգիա

-Ներզատաբանություն


Ախտորոշումը հստակեցնելու համար օգտագործվում են հետազոտության բոլոր ժամանակակից մեթոդները.

  •  Լաբորատորիայում  կենսաքիմիական և կլինիկական անալիզներ, մեզի, այլ կենսաբանական հեղուկների, ներառյալ՝ սերոլոգիական ուսումնասիրություններ:
  • Ռենտգեն հետազոտություն, ներառյալ գծային
  • Համակարգչային տոմոգրաֆիա
  • էնդոսկոպիկ, ներառյալ էզոֆագոգաստրոդոդենոսկոպիա,
  • սիգմոիդոսկոպիա, կոլոնոսկոպիա
  • Որովայնի օրգանների, կոնքի օրգանների,  վահանաձև գեղձի,կրծքագեղձերի ուլտրաձայնային հետազոտություններ
  • Անոթների ուլտրաձայնային հետազոտություն
  • Էլեկտրոսրտագրություն
  •  էխոկարդիոգրաֆիա:
  • Հոլտեր մոնիտորինգ

Ունենք մեծ փորձ՝ տարեց և ծեր մարդկանց, հաշմանդամ, ինչպես նաև պոլիմորբիդային (բազմակի) պաթոլոգիաներով հիվանդներին բժշկական օգնություն ցուցաբերելու գործում:

Բաժնի աշխատանքում կարևոր ուղղություն է հանդիսանում անհայտ ծագման տենդերի, հոդային համախտանիշի, մետաբոլիկ համախտանիշի, հորմոնալ դիսֆունկցիայի, զարկերակային հիպերտոնիայի, հետքովիդյան բարդությունների, անեմիայի բարդ դիֆերենցիալ ախտորոշիչ խնդիրների լուծումը:

Թերապևտիկ բաժանմունքի անձնակազմի աշխատանքի ավանդույթներն ու անփոփոխ կանոններն են՝

  •  Ուշադիր, բարեսիրտ, պատրաստակամ վերաբերմունք,
  •  Անհատական ​​մոտեցում յուրաքանչյուր պացիենտի նկատմամբ,
  • Բարձր որակավորում ունեցող բժշկական օգնություն:
Մեր մասնագետները
Sign up for a consultation
ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

+374 11 707333 +374 44 703333

Ձորափի 40

aramyantsmc@gmail.com