Շագանակագեղձի ՏՈՒՌ-ը կամ շագանակագեղձի ադենոմայի տրանսուրետրալ ռեզեկցիան էնդոսկոպիկ վիրահատություն է՝ ուղղված գոյացության հեռացմանը և միզարձակման կարգավորմանը: Իրականացվում է առանց կտրվածքի՝ միզուկի անցքով: Երբեմն պացիենտը դեղամիջոցները երկարատև ընդունելուց, դրանց փոխարինող միջոցները, դոզաներն ավելացնելուց հետո միևնույն է, գանգատվում է մեզի թույլ և ընդհատվող շիթից, գիշերվա ընթացքում միզելու հաճախակի ցանկությունից, ինչպես նաև միզելիս ուժ գործադրելու անհրաժեշտությունից։
Դա նշանակում է, որ նա դիմել է շագանակագեղձի ադենոմայի բարդություններով՝ միզապարկի քարեր, մնացորդային մեզի մեծ քանակություն, երիկամների լայնացում, քրոնիկ անմիզություն: Վերոհիշյալ բոլոր դեպքերում սովորաբար ուրոլոգը հիվանդին նշանակում է շագանակագեղձի տրանսուրետրալ ռեզեկցիա։
Ինչպե՞ս է իրականացվում շագանակագեղձի ադենոմայի ՏՈՒՌ-ը։ Հաճախ բժիշկների հետ զրուցելիս կարելի է լսել կարծիք, որ շագանակագեղձի ադենոմայի տրանսուրետրալ ռեզեկցիան նույնիսկ ոչ թե վիրահատություն է, այլ «ընդամենը» մանիպուլյացիա: Նման տեսակետ առաջացել է այն ժամանակներում, երբ վիրահատություններն անց էին կացվում բաց եղանակով՝ որովայնի վրա կատարված կտրվածքի միջոցով՝ «հզոր» անզգայացմամբ: Հիվանդը հոսպիտալացված էր լինում մինչև մեկ ամիս, գանգատվում էր ցավերից։
Ըստ էության, վիրաբուժության պատմության ընթացքում ադենոմայի բուժումը շագանակագեղձի ՏՈՒՌ-ի միջոցով հանդիսանում է ամենաառաջին մինիինվազիվ, առանց կտրվածքի վիրահատությունը: Այս դեպքում միզուկի միջով մտցվում է սարք, որը թույլ է տալիս ճշգրիտ կերպով տեսնել բոլոր հատվածները՝ 10-անգամյա խոշորացմամբ և նրբորեն, միլիմետրային ճշգրտությամբ կտրել ադենոմատոզ հանգույցները: Վիրահատությունից հետո հիվանդը տուն է վերադառնում 1-3 օր անց՝ առանց որևէ ցավի կամ խնդրի:
Ինչպիսի՞ն է անզգայացումը շագանակագեղձի ՏՈՒՌ-ի դեպքում
Վիրահատությունն իրականացվում է ողնուղեղային կամ էպիդուրալ անզգայացմամբ, առանց էնդոտրախեալ ցավազրկման, ինչը բավականին ռիսկային է հատկապես տարեց հիվանդների դեպքում:
Շագանակագեղձի տրանսուրետրալ ռեզեկցիայի ընթացքում, հիվանդի ապահովության նկատառումներով, մենք էպիդուրալ անզգայացմանը զուգահեռ ներարկում ենք նաև քնաբեր դեղամիջոց, ինչը թույլ է տալիս ամբողջությամբ վերացնել հիվանդի լարվածությունը, վախի և տագնապի զգացումը:
Վիրահատությունից առաջ մեր հիվանդները միշտ հանձնում են նախավիրահատական անալիզների կոմպլեքս՝ սրտի, երիկամների և լյարդի թաքնված հիվանդությունների բացահայտման նպատակով, ինչը գործնականում բացառում է բարդությունների առաջացման ռիսկը:
+374 11 707333 +374 44 703333
Ձորափի 40
aramyantsmc@gmail.com