Ընդհանուր վիրաբուժության բաժանմունք

«Արամյանց» ԲԿ ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության բաժանմունքը հագեցած է ժամանակակից վիրաբուժական չափանիշներին համապատասխան գործիքակազմով, արդիականացված վիրահատարաններով ու հիվանդասենյակներով: Բաժանմունքն ունի 5 վիրահատական սրահ, որոնց գործիքային հագեցվածությունը թույլ է տալիս կատարել բազմաթիվ էնդոսկոպիկ ու լապարոսկոպիկ միջամտություններ: Ըստ անհրաժեշտության վիրաբույժների պրոֆեսիոնալ պատրաստվածությունը և վիրահատարանների տեխնիկական վերազինվածությունը թույլ են տալիս կատարել նաև բաց վիրահատություններ: Չնայած «Արամյանց» ԲԿ ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության բաժանմունքի նյութատեխնիկական հագեցվածության և Հայկ Զորիի Բալայանի ղեկավարությամբ գործող թիմի պրոֆեսիոնալության, հմտության ու փորձի շնորհիվ լեղաքարային անգամ բարդացած դեպքերը սկսում ու ավարտում են լապարոսկոպիկ եղանակով: Սա թիմից իհարկե պահանջում է լուրջ պատրաստվածություն ու հմտություն: Գանգրենոզ կամ փոփոխված լեղապարկը, սուր քարային խոլեցեստիտը վիրաբուժական բաժանմունքներում ուղեցույցներով դեռ կարճ ժամանակ առաջ թույլ չէր տրվում վիրահատել, այնինչ այսօր արդեն նորագույն տեխնոլոգիաների ու վիրաբույժի հմտության զուգադրումը դա թույլ է տալիս: Բարդ վիրահատություն, որը մեծ հաջողությամբ է կատարվում «Արամյանց» ԲԿ ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության բաժանմունքում։

 

Ծառայություններ

«Արամյանց» ԲԿ ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության բաժանմունքն իրականացնում է հետևյալ հիվանդությունների կոնսերվատիվ և վիրահատական բուժումը


  • լեղաքարային հիվանդություն
  •   ստամոքսի խոցային հիվանդություն
  • վահանաձև գեղձի հիվանդություններ
  • ·ճողվածքներ (աճուկային, ազդրային, հետվիրահատական, պորտային, սպիտակ գծի
  • ապենդիցիտ (սուր և քրոնիկական)
  • գինեկոլոգների հետ համագործակցությամբ արգանդի միոմա, ձվարանի կիստա, հավելումներ, փողերի ախտահարումներ
  • Պրոկտոլոգիական վիրահատություններ (թութք, հետանցքի ճաք, պարապրոկտիտներ, պոչուկի կիստա, ախտահարված հյուսվածքների հեռացում)
  • Լիգատուրային խուղակներ
  •  Աղիքային անանցանելիություն
  •  Ենթաստամոքսային գեղձի վիրահատություն
  • ·   Էխինակոկ

Կատարվում են  նաև ամբուլատոր վիրաբուժական օգնություն (վնասվածքներ, կտրած-ծակած վերքեր, ներաճած եղունգներ, թարախակույտեր, բորբոքումներ, կիստաներ, նորագոյացություններ)։

Առավելություններ

«Արամյանց» ԲԿ ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության բաժանմունքի առանձնահատկությունն այն է, որ այստեղ ապահովում են հետվիրահատական գրագետ խնամք: Այսօր շատ կլինիկաներում ռեժիմով կատարվում են վիրահատություններ, անգամ արտասահմանյան կլինիկաներում  վիրահատությունից հետո պացիենտը իր վիրաբույժին չի տեսնում: Այնինչ բուժման կարևորագույն փուլը հետվիրահատականն է ու դրա գրագետ վարումը: Վիրաբույժի մեծածավալ ու լուրջ աշխատանքը կարող է զրոյանալ հետվիրահատական սխալ խնամքի արդյունքում: «Արամյանց» ԲԿ ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության բաժանմունքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում հետվիրահատական շրջանին, ապահովվում պացիենտների պատշաճ ու հոգատար խնամք:

 

Մեր մասնագետները
Sign up for a consultation
ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

+374 11 707333 +374 44 703333

Ձորափի 40