Արամյանց ԲԿ –ի թերապևտիկ բաժանմունքը հիմնադրվել է դեռևս անցյալ դարի 70-ականներին, որի կլինիկական բազայում գործող ԵրՊԲՀ –ի ներքին հիվանդությունների պրոպեդևտիկայի ամբիոնում կրթվել ու իրենց մասնագիտական գործունեությունն են ծավալել բազմաթիվ անվանի բժիշկներ:
Այն բազմապրոֆիլ բաժանմունք է, որտեղ բուժվում են շնչական, սիրտ-անոթային, ստամոքս- աղիքային, միզուղիների, արյան համակարգի, ինչպես նաև՝ համակցված թերապևտիկ պաթոլոգիաներով պացիենտներ: Թերապևտիկ բաժանմունքի խնդիրն է՝ ցուցաբերել բարձրորակ թերապևտիկ օգնություն ոչ միայն Երևանի, այլ նաև՝ ՀՀ –ի մարզերին բնակչությանը:
Բաժանմունքում բուժական օգնությունը բնակչությանը տրամադրվում է տարբեր ձևերով.
Բաժանմունքում պատշաճ կերպով՝ միջազգային ստանդարտներին համապատսխան՝ ախտորոշվում և բարձրորակ բժշկական օգնություն են ստանում ներքին օրգանների մի շարք բարդ պաթոլոգիաներ: Այստեղ կատարվում է ինչպես վիրահատվող, այնպես էլ զանազան այլ պրոցեդուրաներ ու հետազոտություններ անցնող պացիենտների խորհրդատվություն և բուժում՝ ստացիոնար և արտահիվանդանոցային սպասարկման կարգով: Թերապիայի բաժանմունքը տրամադրում է բարձրակարգ բժշկական օգնություն հետևյալ ոլորտներում.
-Թոքաբանություն
-Գաստրոէնտերոլոգիա
-Նեֆրոլոգիա
-Ներզատաբանություն
Ախտորոշումը հստակեցնելու համար օգտագործվում են հետազոտության բոլոր ժամանակակից մեթոդները.
Ունենք մեծ փորձ՝ տարեց և ծեր մարդկանց, հաշմանդամ, ինչպես նաև պոլիմորբիդային (բազմակի) պաթոլոգիաներով հիվանդներին բժշկական օգնություն ցուցաբերելու գործում:
Բաժնի աշխատանքում կարևոր ուղղություն է հանդիսանում անհայտ ծագման տենդերի, հոդային համախտանիշի, մետաբոլիկ համախտանիշի, հորմոնալ դիսֆունկցիայի, զարկերակային հիպերտոնիայի, հետքովիդյան բարդությունների, անեմիայի բարդ դիֆերենցիալ ախտորոշիչ խնդիրների լուծումը:
Թերապևտիկ բաժանմունքի անձնակազմի աշխատանքի ավանդույթներն ու անփոփոխ կանոններն են՝
+374 11 707333 +374 44 703333
Ձորափի 40