Անհետաձգելի բուժօգնության ծառայություն

Արամյանց բժշկական կենտրոնում գործում է շուրջօրյա անհետաձգելի բժշկական օգնության ծառայությունը:

Այն ունի բոլոր անհրաժեշտ պայմանները պացիենտին արագ և բարձրակարգ առաջին օգնություն տրամադրելու համար.

  • առանձնացված միջամտությունների սենյակ ու վիրակապարան
  • հետազոտական գործիքակազմ
  • պացիենտի կենսական տվյալները հսկող երեքը մեկում մոնիտորներ եվրոպական սարքավորումներով
  • անհրաժեշտ դեղորայք

Ծառայության ղեկավար Երվանդ Խաչատրյանի ղեկավարությամբ մեր թիմն ընդունում է ցանկացած պրոֆիլի սուր դեպքեր՝ կտրած- ծակած վերքերով, կոտրվածքներով, որովայնի, կրծքավանդակի ցավով, սրտային խնդիրներով պացիենտների, վերացնում սուր ախտանշանները, կատարում ախտորոշում և հոսպիտալացում հետագա բուժման նպատակով։

Ծառայության մյուս առավելությունն առանձին մուտքն է, որով պացիենտն ընդունվում է ու անմիջապես ուղեկցվում մուտքի մոտ տեղակայված միջամտությունների սենյակ: Այսինքն ծանր վիճակում գտնվող մարդը պատգարակով չի անցնում ընդհանուր մուտքով ու ընդունարանի բազմության միջով՝ ինչը հոգեբանական ճնշում ու անհարմարություն է առաջացնում թե պատգարակի վրա եղողի, թե ընդունարանում սպասող բուժայցելուի համար:

Մեր մասնագետները
Sign up for a consultation
ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

+374 11 707333 +374 44 703333

Ձորափի 40