«Արամյանց»
ԲԿ Վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքը գործում է 1998 թվականից՝ Աշոտ Սերգեյի
Սոֆյանի գլխավորությամբ: Այստեղ աշխատում են բարձրակարգ մասնագետներ բազմամյա փորձով:
Համադրելով փորձը և ժամանակակից բժշկության ընձեռած հնարավորությունները՝ բաժանմունքում
իրականացնում են հենաշարժողական ապարատի ցանկացած բարդության վնասվածքներ ու օրթոպեդիկ
խնդիրներ ունեցող (հետտրավմատիկ կամ բնածին ձևախախտումներ) պացիենտների ամբուլատոր
և ստացիոնար վիրահատական բուժում, օրթոպեդիկ ու վնասվածքաբանական բարդ ու եզակի վիրահատություններ:
Ախտորոշումը և վիրահատական միջամտությունները (օսթեոսինթեզ, արթրոսկոպիա, էնդոպրոթեզավորում)
արվում են արդիական մեթոդներով ու տեխնոլոգիաներով։
Ծառայություններ
«Արամյանց»
ԲԿ Վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքում իրականացվում են հետևյալ վիրահատական
միջամտությունները.
Ø Օսթեոսինթեզ 2 եղանակով՝ արտաքին ֆիքսացիայի
ապարատներով և մետաղական կոնստրուկցիաներով
Ø Արթրոսկոպիա փակ եղանակով․ ներհոդային մանիպուլիացիաներ, աճառների մաքրում, մահիկների հեռացում,
սինովեկտոմիա
Ø Էնդոպրոթեզավորում. արթրոզների դեպքում, երբ խոշոր հոդի աճառները
մաշվում են ու հոդն այլևս ի վիճակի չէ կրել առօրյա սովորական ծանրաբեռնվածությունը։
Առավելապես տուժում են ծնկան և կոնքազդրային հոդերը որպես հետտրավմատիկ բարդություն
կամ տարիքային փոփոխություններով պայմանավորված։
«Արամյանց»
ԲԿ Վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքն իրականացնում է հետևյալ առողջական
խնդիրների վիրահատական և կոնսերվատիվ բուժումը.
Ø Արթրոզ-արթրիտ
Ø Օսթեպարոզ
Ø Օսթեոխոնդրոզ
Ø Հոդախախտ
Ø Վնասվածքներ
Ø Հետ տրավմատիկ բարդություններ
Ø Ոտնաթաթի դեֆորմացիաներ
Առավելությունները
«Արամյանց»
ԲԿ Վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքում աշխատում են մասնագետներ, որոնց
կլինիկական փորձը թույլ է տալիս արագ ու ճշգրիտ ախտորոշում կատարել, ուղղորդել հետազոտությունների
ըստ անհրաժեշտության և պացիենտին ազատել ավելորդ ու թանկ հետազոտություններից:
+374 11 707333 +374 44 703333
Ձորափի 40