Արամյանց ԲԿ-ում ժամանակակից սարքավորումներով իրականացվում են հետևյալ գործիքային հետազոտությունները.
Ուլտրաձայնային
հետազոտություն
Սոնոգրաֆիան ժամանակակից ոչ ինվազիվ հետազոտության մեթոդներից է, որի ժամանակ ճառագայթում չի կատարվում:
Այն լայնորեն կիրառվում է տարբեր օրգան-համակարգերի հիվանդությունների ախտորոշման ժամանակ:
Արամյանց ԲԿ-ում կատարվում է սոնոգրաֆիկ բոլոր անհրաժեշտ հետազոտությունները.
որովայնային սոնոգրաֆիա
կրծքագեղձի սոնոգրաֆիա
վահանաձև գեղձի սոնոգրաֆիա
լիմֆատիկ հանգույցների սոնոգրաֆիա
թքագեղձերի սոնոգրաֆիա
փոքր կոնքի օրգանների սոնոգրաֆիա
միզասեռական օրգանների սոնոգրաֆիա
դոպլեր սոնոգրաֆիա
ոսկրերի սոնոգրաֆիա
հոդերի
սոնոգրաֆիա
Գաստրոսկոպիա և կոլոնոսկոպիա
Գաստրոսկոպիան (ԷԳԴՍ) կերակրափողը ,ստամոքսը և 12-մատյա աղին հետազոտելու ամենաարդյունավետ մեթոդն է, որը թույլ է տալիս ախտորոշել այս օրգանների բորբոքային ախտահարումները, էռոզիաները, խոցերը, նորագոյացությունները։
Իսկ կոլոնոսկոպիայի ընթացքում հետազոտում ենք հաստ աղին և զստաղին։ Հետազոտությունը թույլ է տալիս հայտնաբերել հաստ աղու բորբոքումները, էռոզիաները, խոցերը, դիվերտիկուլներն ու նորագոյացությունները։ Ախտորոշում ենք նաև Կրոնի հիվանդությունը և ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտը։ Ըստ անհրաժեշտության՝ հետազոտության ժամանակ կատարում ենք նաև բիոպսիա։
Արամյանց ԲԿ-ում կիրառվում է Pentax ընկերության ժամանակակից գերբարակ և ճկուն սարքը, որի արդյունքում հետազոտությունը պացիենտի համար անցնում է առավելագույնս կոմֆորտ և թեթև։
Ռենտգեն
հետազոտություն
Ռենտգեն հետազոտությունը դիագնոստիկայի առաջնային օղակի կարեւորագույն մեթոդներից մեկն է։ Արամյանց բկ-ում գերմանական արտադրության բազմաֆունկցիոնալ թվային ապարատը թույլ է տալիս ապահովել բարձր որակի պատկեր ճշգրիտ հետազոտության համար, տալ պատասխան տարբեր ռակուրսներից, կատարել կոնտրաստային հետազոտություններ։
Ռենտգեն հետազոտությունը հատկապես ինֆորմատիվ է.
Հենաշարժական համակարգի խնդիրների
Կրծքավանդակի օրգանների
Որովայնի խոռոչի օրգանների խնդիրների դեպքում։
+374 11 707333 +374 44 703333
Ձորափի 40