«Արամյանց» ԲԿ ընդհանուր և ինվազիվ սրտաբանական բաժանմունքը ձևավորվել է 2020 թ. նոյեմբերից: Բաժանմունքը զբաղվում է սրտաբանական պաթոլոգիաների թերապևտիկ բուժմամբ և ներանոթային միջամտություններով: Բաժանմունքը վերանորոգված է, համալրված է նորագույն տեխնոլոգիաներով ու գործիքակազմով, ինչը ապահովում է բուժման բարձր որակ և արդյունավետություն: Ինտենսիվ բլոկը և հիվանդասենյակները վերանորոգված են, յուրաքանչյուրում տեղադրված են սրտի աշխատանքի հսկողության նորագույն մոնիտորներ, նաև պերֆուզամատներ յուրաքանչյուր հիվանդի համար: Միջամտությունները իրականացվում են նորագույն մեթոդներով (բալոնային անգիոպլաստիկա, ստենտավորում) և ապահովում են գոհացուցիչ արդյունքներ: Բաժանմունքմ աշխատում է շուրջօրյա, շտապ կարգով հիվանդներ է ընդունում օրվա ցանկացած ժամի և ապահովում նրանց օպերատիվ ու արդյունավետ բուժումը:
Ծառայություններ
«Արամյանց» ԲԿ ընդհանուր և ինվազիվ սրտաբանական բաժանմունքում իրականացվում են հետևյալ գործիքային հետազոտությունները
Սիրտանոթային խնդիրներ, որոնց բուժմամբ զբաղվում է «Արամյանց» ԲԿ ընդհանուր և ինվազիվ սրտաբանական բաժանմունքը.
Առավելությունները
«Արամյանց» ԲԿ ընդհանուր և ինվազիվ սրտաբանական բաժանմունքում առաջարվում են ժամանակակից բոլոր նորագույն հետազոտություններն ու վիրահատական միջամտությունները․այդ թվում բավական արդիական Հոլթեր մոնիթորինգ՝ 24 ժամյա կարդիոգրամա առիթմիաները հայտնաբերելու համար, Թրեդմիլ թեստ, կորոնարոգրաֆիա, որը սրտի միակ 100 %անոց հետազոտությունն է: Վիրահատություններից առաջ անհրաժեշտության դեպքում տեղադրվում են ժամանակավոր կարդիոստիմուլատորներ: Արամյանց» ԲԿ ընդհանուր և ինվազիվ սրտաբանական բաժանմունքում սրտի ներանոթային վիրահատական միջամտությունները կատարվում են միայն եվրոպական աշխարհահռչակ ընկերությունների արտադրության դեղապատ ստենտներով:
+374 11 707333 +374 44 703333
Ձորափի 40